Ոստիկանության Մասիսի բաժնում, հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, 37-ամյա Վարուժան Հ.-ի վարած գնացքը վրաերթի է ենթարկել Մասիս-Երեւան ուղեմասը արգելված գոտիով հատող, 32-ամյա Նորիկ Թ.-ին, որը տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: