News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում դեռեւս իշխանափոխության գործընթացը չի սկսվել, քանի որ խորհրդարանական եռյակի մեջ մտնող ուժերը երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ ընդհանրապես տարբեր դիրքորոշումներ են արտահայտում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողներին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական եռյակի գործողությունները: («Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ):

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտարարություններ անել: Արդեն 10 տարի նրանք հայտարարություններ են անում եւ ի՞նչ», - նկատեց Սահակյանը՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ նրանք չեն նահանջի, եթե իշխանությունները խելամիետ առաջարկներ չունենան:

Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ ողջունում է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունը. «Ես ողջունում եմ, ոչ թե նրա համար, որ սա ամենաբազմամարդ հանրահավաքն էր, քանի որ ՀԱԿ-ի նախորդ ցույցերին ներկա էր ընդամենը 5-6 հազար մարդ, բայց հայտարարում էին 50 հազարի մասին: Ուստի, եթե այժմ խոսում են 15-20 հազար մարդու մասին, նշանակում է, որ այն ամենաբազմամարդ ցույցը չէ»:

Միաժամանակ, Սահակյանը ընդունեց, որ երկրում կան խնդիրներ, եթե բազմամարդ հանրահավաքներ են տեղի ունենում: «Բնականաբար, մենք պարտավոր ենք հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, ինչն էլ մենք անում ենք ամեն օր: Մենք ինքներս ենք հայտարարում, որ կա արտագաղթ, կա կոռուպցիա, մենք ինքներս քննադատում ենք մեզ: Ընդդիմությունը նույնպես մեզ քննադատում է  ավելի խիստ ձեւով եւ դա մատուցում ժողովրդին: Մեր համար առաջին խնդիրը ժողովրդի վիճակի բարելավումն է, սակայն երազանքներն ու ցանկությունները մի բան են, իսկ կոնկրետ հնարավորությունները՝ այլ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ