News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնում ավտոբուսի վարորդը վտարել է համբուրվող նույնասեռականներին, գրում է Gazeta.ru-ն:

«Մենք զրուցում էինք բավականին մեծ հեռավորության վրա, այնուհետեւ ընկերս ինձ համբուրեց: Վարորդը բղավեց. «Հեյ դուք, երկուսդ, մի արեք դա իմ անիծյալ ավտոբուսում կամ էլ դուրս շպրտվեք այստեղից, ես չեմ ցանկանում նայել», - պատմում է ավտոբուսի 23-ամյա ուղեւոր Ջեք Ջեյմսը:

Աղբյուրի փոխանցմամբ, սկզբում երիտասարդները չեն հասկացել, որ վարորդը դիմել է իրենց, եւ Ջեյմսի խոսքով՝ բարեհամբույր կերպով հարցրել են, սակայն վարորդը եւս մեկ անգամ բղավել է նրանց վրա:

Երբ երիտասարդները դուրս են եկել ավտոբուսից, վարորդ բղավել է, որ նրանք իսկական տղամարդ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ