News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսին ադրբեջանցի դիվերսանտների կողմից դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի հարազատները միայն մի բան են ցանկանում. կալանավորված ադրբեջանցիներին ԼՂՀ իշխանությունները հանձնեն իրենց, որպեսզի դիվերսանտների հետ վարվեն այնպես, ինչպես վերջինները՝ 16-ամյա տղայի հետ:

«Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում դատն է լինելու, մենք գնալու ենք, բայց ուզում ենք, որ էդ ադրբեջանցիներին տան մեզ, մենք մեր վճիռը կտանք, ոչ թե բերդում նստացնեն: Դրան մենք համաձայն չենք, մենք մեր ձեռքով պիտի սպանենք էդ արդբեջանցիներին, տանենք մեր գերեզմանոցների վրա սպանենք, ոնց որ իմ բալին սպանեցին, մենակ էդպես մեր սիրտը կհանգստանա, որպես ի՞նչ են նստացնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սմբատ Ցականյանի մայրը՝ տիկին Կարինեն:

Տիկին Կարինեն պատմեց, որ Սմբատին սպանել են անտառում, այն էլ նրանից գումար եւ սնունդ վերցնելուց հետո. «Դաժան բան են արել իմ բալայի հետ, դրանց թողնեմ, որ սա՞ղ լինեն: Չէ, պիտի սպանեն, որ իմ ու հարազատներիս, բարեկամներիս սիրտը հանգստանա»:

Նշենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 16-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Հուլիսի 15-ին տղայի դին հայտնաբերել են, իսկ մեկ օր անց էլ հուղարկավորել նրան փակ դագաղով, հարազատներին թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել: Հիշեցնենք, որ այս գործով 2 մեղադրյալ կա: Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին  մեղադրանք են առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելությանշարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ: Գործով առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ