News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-19-ը Ծաղկաձորում անցկացվել է Արդարադատության ակադեմիայի դասախոսների վերապատրաստում, որը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ ուսուցման մեթոդաբանությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մարդու իրավունքների ոլորտում մեծահասակների վերապատրաստման որակը՝ ուսուցման նոր մեթոդների եւ գործիքների արդյունավետ կիրառմամբ:

Եռօրյա վերապատրաստման ընթացքում կիրառվել են հիմնականում ուսուցման ինտերակտիվ մեթոդներ: Մասնակիցները ծանոթացել են դասը վարելու ժամանակակից միջոցներին, խմբային եւ անհատական վարժությունների միջոցով քննարկել մեծահասակների ուսումնառության համար սահմանված սկզբունքները, կազմել ուսումնական ծրագրեր, ներկայացրել դրանք եւ այլն:

Դասընթացին մասնակցել են Արդարադատության ակադեմիայի դասախոսներ, ներկայացուցիչներ աշխատակազմից, նաեւ Արդարադատության նախարարությունից: Դասընթացը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Մարինա Նաումովսկա Միլեւսկան, Դրագոմիր Յորդանովը, Արա Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ