News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


2008թ-ի մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն միայն իշխանափոխության դեպքում: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Սպանություններն առայսօր բացահայտված չլինելու գործում մեծ դեր են խաղացել նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Սերժ Սարգսյանը», - ընդգծել է Փաշինյանը:

«Ովքեր ծանոթ են Աղվան Հովսեփյանի գործունեությանը, նրա հայտարարությունների վրա չպետք է զարմանան 1998թ. օգոստոսին իր աշխատասենյակում  սպանվել էր ՀՀ գլխավոր դատախազ Հենրիխ Խաչատրյանը:   Աղվան Հովսեփյանը, ով այդ ժամանակ գլխավորում էր դատախազության քննչական վարչությունը, գտնվել էր շենքում: Նա բոլոր բացահայտումները «իրականացրեց» եւ դարձավ ՀՀ գլխավոր դատախազ: Իսկ այդ բացահայտումներն ասում էին, որ Հենրիխ Խաչատրյանին սպանել է ՀՀ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը եւ վերջում էլ ինքնասպանություն գործել», - նշել է Փաշինյանը:

«Հանրապետության ՆԳ զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունն Աղվան Հովսեփյանը «բացահայտեց» նույնկերպ. Մարգարյանը մեկ անգամ գլխին է կրակել, երկրորդ անգամ՝ սրտին: Սպանվածների ցուցակում են նաեւ պաշտպանության փոխնախարար Վահե Խոռխոռունին եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի զոհերը: Մենք իշխանափոխության անհրաժեշտության ենք հանգել,  բայց ոչ կուլիսների հետեւում իշխանության տրանսֆորմացիայի: Միայն այդպես այդ սպանությունները կբացահայտվեն», - ասել է ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ