News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտին նախատեսված «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության 4-րդ համագումարին Փարիզում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մշակված իրավական պահանջներ կներկայացվեն: Այդ մասին NEWS.am-ի եւ Tert.am-ի թղթակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը՝ որպես պետություն, ունի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն իրավական դաշտում այդ պահանջները իրավասու են ներկայացնել միայն հայրենազուրկ մարդկանց իրավահաջորդները: «Սա ես չեմ ասում, սա ասում են իրավաբանները: Սակայն մենք աշխատանքի ճիշտ բաժանում պետք է իրականացնենք: Պետությունն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ եւ մենք՝ որպես Օսմանյան կայսրության նախկին քաղաքացիներ, ունենք միեւնույն խնդիրները, ուստի անհրաժեշտ է ճիշտ իրավական հիմքեր դնել այս խնդիրների լուծելման նպատակով: Մենք շուտով կմշակենք պահանջներ եւ կներկայացնենք ժողովրդի դատին», - նշեց Ախոյանը:

Պատգամավորը հավելեց, որ այդ պահանջները, իհարկե, պետք է խելամտության սահմաններում լինեն: «Մեր իրավունքների եւ ունեցվածքի վերականգնման կապակցությամբ մենք պետք է ճիշտ պահանջներով ելույթ ունենանք դատական գործընթացներում, եւ այդ գործընթացները պետք է սկսել ոչ թե ինչ-որ այլ երկրներում, այլ հենց Թուրքիայում», - ընդգծեց Արագած Ախոյանը՝ միաժամանակ հավելելով որ դեմ է հատվածական պահանջների ներկայացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ