News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գենետիկական ճարտարագիտության շնորհիվ մոլորակում կհայտնվեն ամենախելացի մարդիկ: Այդ մասին գրում է «Utro»-ն՝ վկայակոչելով Միչիգանի համալսարանի գիտնական Սթիվեն Հսուի կողմից հրապարաված գիտական հետազոտությունը:

«Ճանաչողական ունակությունների գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր մարդկային ԴնԹ-ի տարբեր տեսակներ գոյություն ունեն, որոնք կատարյալ համադրության դեպքում կարող են հանգեցնել այնպիսի որակի ինտելեկտով անհատների ի հայտ գալուն, ինչը մինչ այս երկրում գոյություն չի ունեցել: Խոսքը մոտ 1000 բալ մտավոր զարգացման (IQ) ցուցանիշի մասին է», ասվում է Սթիվեն Հսուի հոդվածում:

Հանճարեղ մարդկանց մասին հիպոթեզի կողմնակիցները չեն թաքցնում, որ գերմիտքը հեռավոր ապագայի խնդիր է, սակայն մոտ ապագայում մեզ կարող են սպասել ավելի քիչ մասշտաբային, սակայն, այնուամենայնիվ, կարեւոր բացահայտումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ