News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է սղաճ առաջացնել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողներին հայտարարեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Եվրասիական միություն չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան մինչեւ ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերի մակարդակ: «Եթե այսօր բոլոր մաքսատուրքերը 10%-ից ցածր են, ապա որոշ ապրանքների դեպքում դրանք կարող են բարձրանալ մինչեւ ԵՏՄ-ի դրույքներին: Մոտակա տարիներին այդ ի՞նչ տնտեսական բում պետք է տեղի ունենա որ բնակչության եկամուտներն աճեն, եւ այդ բարձրացումը չեզոքանա», - նշեց Չիլինգարյանը:

Մասնավորապես, հավալեց նա, հարցի տակ է Վրաստանից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների ներմուծումը: «Ներկայիս՝ 1-2 հազար դոլար մաքսազերծումը կարող է մի քանի անգամ ավելանալ: Արդյունքում հին մեքենաների ներմուծումը շատ բարդ կլինի, իսկ մեր սպառողների համար նոր ավտոմեքենաները գրպանին հարմար չեն», -ասել է Չիլինգարյանը: 

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում, Եվրասիական տնտեսական բաձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Հայաստաննի անդամակցույունը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Պեսկովը հայտնել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից
Դա մասամբ տեղի է ունենում մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցության եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով, դա միանշանակ է...
Ամենաշատ