News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, իսկ ապա նաեւ ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն եւ գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն: Նրանք հայտնել էին, որ «Լամբադա» կամրջի մոտ վայր են ընկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Խանում Թ.-ն եւ Լյուբա Ճ.-ն բացատրություն էին տվել, որ Կոմիտասի պողողոտայի 60/2 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց, անցումով անցնելու ժամանակ, վերջինիս գլուխը պտտվել է, նա կորցրել է հավասարակշությունը, վայր ընկել եւ գլուխը հարվածել ճանապարհի կողային քարի ելուստին, ինչից վայր է ընկել նաեւ Խանում Թ.-ն եւ ստացել գոտկային հատվածի քերծվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արթուր Խ.-ն Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Խանում Թ.-ին եւ Լյուբա Ճ.-ին:

Բաժին հրավիրված Արթուր Խ.-ն հրաժարվել է բացատրություն տալ եւ ավտոմեքենան զննության ներկայացնել:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ