Երեւանի Ավան-Առինջ թաղամասի թիվ 2/3 շենքի դիմաց, հոկտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: