Երեւանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մոտ, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 01.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: