News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կան պատգամավորներ, որոնց մոտ կարգուկանոնը խախտելն անբուժելի հիվանդություն է: Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ բարձրախոսն անջատելը:

Իր ելույթում պատգամավորը Երեւանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը Սերժ Սարգսյանի «դատավճիռ» էր կոչել: Այդ «դատավճիռն» էլ հենց Փոստանջյանը սկսել էր ընթերցել, քանի դեռ Շարմազանովը չէր անջատել բարձրախոսը:

Այդուհանդերձ, Փոստանջյանը մոտ 3 րոպե շարունակել էր կարդալ եւ ավարտել իր ելույթը: Այդ ամենին հուսահատ  հետեւել էր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Տիկին Փոստանջյան, ախր ձեզ ոչ ոք չի լսում», - դիմել էր նա գործընկերոջը, սակայն դա վերջինիս չէր կանգնեցրել:

Երբ Փոստանջյանը իջել է ամբիոնից, Գալուստ Սահակյանը նրա պահվածքն անվանել է անթույլատրելի: «Ահա խորհրդարանական էթիկայի կոպիտ խախտման օրինակ: Ի դեպ, ոմանց մոտ դա անբուժելի է», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ