News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստավրոպոլի երկրամասի Խասաուտսկի կիրճում հնագետները բրոնզե դարի շրջանի ժայռապատկերներ են հայտաբերել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ամրոց» պատմական թանգարանի ներկայացուցիչներին:

«Հետազոտելով Խասաուտսկի կիրճի դժվար հասանելի վայրերում գտնվող գերեզմանները, արշավախմբի անդամները պատահաբար ժայռապատկերներ հայտնաբերեցին, որոնք հնագույն նկարիչներն արել են լավ պահպանվող հանքային ներկերով: Դա իսկական բացահայտում է, քանի որ ավելի վաղ դրանք ոչ մի տեղ չեն հրապարակվել»,- թանգարանի հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Ժայռապատկերները բրոնզե դարաշրջանի են՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի: Այդ ժամանակաշրջանի նկարները հազվագյուտ են, իսկ հայտնաբերվածները լավ պահպանված են: Գիտնականները մտադիր են միջոցներ ձեռնարկել՝ նկարները հետագա քայքայումից փրկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ