News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական եռյակը («Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ) չի մեկնաբանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունն այն մասին, որ եռյակը իշխանության հետ բանակցություններ է վարում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մտադիր չէ մեկնաբանել այդ հայտարարությունը: «Նմանատիպ հայտարարություններ մեկնաբանելու ցանկություն չունեմ»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՅԴ-ին չեն հրավիրել երկրի ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության քննարկմանը, Զոհրաբյանը հայտարարեց. «Ես զարմացած եմ, քանի որ Ռուբեն Հակոբյանն ու Լեւոն Զուրաբյանը պետք է ներկայացնեին ՀՅԴ-ի նախաձեռնությունը»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել հարցը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի խոսքով՝ նա առաջին անգամ է լսում, որ խորհրդարանական եռյակը բանակցություններ է վարում իշխանության հետ. «Ես անձնապես ոչ մի բանակցության չեմ մասնակցում, չեմ լսել ու տեսել, սակայն եթե կան նմանատիպ բանակցություններին քաջատեղյակ մարդիկ, թող մանրամասն ներկայացնեն: Յուրաքանչյուրը կարող է կարծիքը հայտնել»:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ Դաշնակություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, խորհրդարանական եռյակը կարծում է, որ ՀՅԴ-ն ու իշխանությունները գործարք են կնքել եւ հենց այդ պատճառով նրանց հետ միասին նախաձեռնությունը չեն քննարկել, Ռուստամյանը ասաց. «Լսեք, նրանք նույնպես բանակցություններ են վարում իշխանության հետ: Նրանք բանակցություններ են վարում իրենց հարցերի շուրջ, իսկ հետո պարզ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ