News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զարմանալի է՝ 2013թ. ամփոփող իր զեկույցում Հայաստանի օմբուսմենն ինչո՞ւ չանդրադարձավ մարտի 1-ի սպանությունների հարցին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդարանում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ նույնիսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն է այդ հանցագործությանը ուշադրություն դարձրել: «Նա պահանջել է, վերջապես ճանաչել այդ սպանությունները, իսկ զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարել: Ինչո՞ւ դուք այդ մասին չեք խոսում այդ զեկույցում», - հայտարարեց Զուրաբյանը՝ դիմելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:

Նկատենք, որ 2 շաբաթ առաջ՝ իր զեկույցի քննարկմանը, Անդրեասյանը հայտարարել էր. «Մարտի 1-ի էջը փակ չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել»:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանությունը բռնի ուժ գործադրեց ընդդիմության ցույցի մասնակիցների նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց սպանության համար  մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ