News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանի միջեւ այսօրվա ընթացքում արդեն երրորդ միջադեպն է տեղի ունեցել: Փոստանջյանը խախտել է նիստի կանոնակարգը՝ տեղից ընդհատելով Շարմազանովի ելույթը: Շարմազանովը, նկատելով, որ Փոստանջյանն իրեն զուգահեռ խոսում է, ձեռքերը տարածելով իջել ամբիոնից եւ վերադարձել փոխնախագահի տեղը: «Հարգելի տիկին Փոստանջյան, դուք խախտում եք կանոնակարգը...Դուք ծախսում եք իմ ելույթի ժամանակը», - հավելել է Շարմազանովը եւ իջել ամբիոնից:

Փոստանջյանն Շարմազանովին ընդհատել է այն պահին, երբ վերջինս խոսել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պատգամավորների հարգանքի մասին: «Ազգային ժողովի կանոնակարգով՝ օրինախախտ են համարվում պատգամավորները կամ խորհրդարանի նիստին ներկա գտնվող այն անձինք, ովքեր աղմկում են եւ վիրավորական արտահայտություններ թույլ տալիս նիստի ժամանակ: Այս դեպքում նախագահողն իրավունք ունի նախազգուշացումից հետո անջատել խոսափողը», - եզրափակել է Շարմազանովը՝ դրանով իսկ արժանանալով Փոստանջյանի դժգոհությանը, ում խոսափողն այսօր արդեն երկու անգամ անջատվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ