News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն առաջին անգամ վճարումներ են կատարել ռուբլիով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի արեւելյան զարգազման նախարարությանը:

«2020թ. փոխադարձ առեւտրի ծավալները հասնեն 1 մլրդ դոլար հացնելու նպատակով անհրաժեշտ է փոխել փոխադարձ հաշվարկների համակարգը եւ անցնել ռուսական ռուբլիով վճարումներին», - գործակալությունը մեջբերում է Հեռավոր Արեւելքի զարգացման նախարար Ալեքսանդր Գալուշկայի խոսքերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ռուբլիով վճարումները սկսել են իրականացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ու գիտատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ստորագրված համաձայնությունների իրացման շրջանակներում:

2014թ. մայիսին ՌԴ նախագահ Պուտինը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակահատվածում ՌԴ-ի նկատմամբ ԿԺԴՀ-ի պարտքի կարգավորման համաձայնության վավերացման մասին օրենք էր ստորագրել: 2012թ.սեպտեմբերի 17-ի դրույթյամբ Ռուսաստանի նկատմամբ ԿԺԴՀ-ի ընդհանուր ֆինանսական պարտավորությունները կազմում են 10,94 միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ