Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է պատվիրակություն Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Աղբյուրի համաձայն՝ հանդիպման ընթացում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացների վերաբերյալ:
Այցի ընթացքում Հ.Զալբերը կհանդիպի նաեւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ փոխվարչապետ Ալի Հասանովի հետ:
Բացի այդ՝ Հ.Զալբերը կայցելի Բաքվի արվարձաններում փախստականների համար նախատեսված հանրակացարաններ: