News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թեեւ Առողջապահության նախարարությունը հերքում է Երևանի Արարատյան 97 հասցեում (Կարմիր բլուր) խոլերա հիվանդության առկայության մասին տարածված լուրերը, սակայն տեղի մանկահասակ ու տարեց բնակիչները շարունակում են վատ ինքնազգացողության պատճառով դիմել բժշկական օգնության:

Կոյուղագծի խցանումից առաջացած հակասանիտարական վիճակից տարածքի բնակչուհի Սիլվա Գեւորգյանի երկու մանկահասակ թոռներն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ աղեստամոքսային համակարգի խանգարում ունեն:  

«Էս լրիվ խոլերիայի բուն ա: Երեխա կա, մեծ կա, փոքր կա. սաղ էդ օդը շնչում են: Էրեխեն լուծ ա, արյուն ա լուծում, սրտխառնոց ունի: Պառկել էր հիվանդանոց, մի քիչ կարգավորվել էր: Ուրբաթ օրը բերել ենք տուն, նորից նույն վիճակն ա: Էլի տարել ենք հիվանդանոց»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սիլվա Գեւորգյանը:

Տիկին Սիլվայի թոռներից բացի տարածքում բնակվող եւս հինգ երեխա է մի քանի օրվա մեջ տեղափոխվել հիվանդանոց, նրանց հետ նաեւ՝ 80-ամյա մի կին, որն այժմ անգիտակից է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բնակիչները պատմեցին, որ մեկուկես ամիս է՝ կոյուղագծերի խցանված լինելու պատճառով պարբերաբար կոյուղաջրերի արտահոսք է տեղի ունենում, լցվում իրենց այգիները: «Երեւան ջուր» ընկերություն, Երեւանի քաղաքապետարան, սանէպիդկայան բազմաթիվ ահազանգերից հետո խցանումը վերացվել է միայն երեկ, երբ արտահոսքն այնքան մեծ չափերի է հասել, որ լցվել է բնակիչների տները, մեկ մետրից ավելի խորությամբ ջուր է հավաքվել այգիներում:

Կոյուղագծի խցանվելու պատճառը, ինչպես նշեցին բնակիչները, վնասված ու տեղ-տեղ շարքից դուրս եկած կոյուղատարն է: 

«Քաղաքի ամբողջ կեղտոտ ջրերը հոսում են էս կոյուղագծով: Մի քիչ անձրեւ ա լինում՝ խցանման պատճառով կոյուղաջուրը լյուկերից թափվում ա: Ջարդված տրուբեքի պատճառով մարդիկ ծառեր, զիբիլ են լցնում մեջը, խցանվում ա տրուբեն: Ամառը ջուրը իջնում ա, բայց ամեն տարի գարուն ու աշուն էս վիճակն ա: Ամեն տարի ջուրը դուրս ա տալիս: Յոլա ենք էթում, ում դիմում ենք՝ անօգուտ: Էս հասցեները մենակ ընտրությունների ժամանակ են հիշում»,-NEWS.am-ին ասաց բնակիչներից Հրանտ Գրիգորյանը՝ նշելով, որ կոյուղաջրերը ծածկել են իր այգին, վնասել բերքը:

«Ես, օրինակ, իմ այգու բերքով էի ապրում, հիմա փչացել ա: Բիբար, պոմիդոր ունեինք, կանաչիներ, ամբողջը մնացել է տիղմաջրի տակ»,-ասաց նա:

Բնակիչները բողոքեցին, որ միայն մեկ անգամ են Սանէպիդկայանից եկել տարածք, միայն որոշ նշումներ են արել ու հեռացել:

Թեեւ «Երեւան ջուր» ընկերությունը հեռացրել է կոյուղատարի մեջ եղած ծառերն ու աղբը, վերացրել խցանումը, սակայն բնակիչները պնդում են, որ անձրեւի դեպքում խնդիրը կրկնվելու է, եթե չբետոնապատվեն կոյուղատարի վնասված մասերը:

«Ջրմուղը եկավ, խցանումները բացեց, բայց գործի կեսն են արել, չեն գալիս բետոնապատեն անցքերը, որ պրծնենք մենք էլ, իրանք էլ: Եթե բետոն անեն, սաղ փակեն, էլ ջուր չի գա»,-ասաց բնակիչներից Արմեն Ասատրյանը:

Արտահոսքից տներ ու այգիներ լցված կոյուղաջրերի միայն մի մասն է մինչեւ այժմ չորացել, բնակիչները «Երեւան ջուր» ընկերությունից պահանջում են, որպեսզի համապատասխան տեխնիկայով ջուրը ցամաքեցնեն, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տա, որ տարածքը ցամաքի, իրենք էլ ստիպված կինեն ամիսներ շարունակ կոյուղաջրերի հոտը շնչել: Ընկերության աշխատակիցները, որոնք այսօր քլորով վարակազերծում էին տարածքը, NEWS.am-ին ասացին, որ իրենք համապատասխան տեխնիկա չունեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ