News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում էստոնական Delfi լրատվական կայքին հայտնի կդառնա կայքի մեկնաբանությունների գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց էստոնական խոշորագույն կայքի գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը:

Գործը ՄԻԵԴ-ի Գերագույն պալատում քննվում էր այս տարվա հուլիսին: Ավելի վաղ ազգային դատարանները համարել էին, որ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում ընթերցողների թողած մեկնաբանությունների համար, այդ թվում՝ վիրավորական արտահայտությունների: ՄԻԵԴ-ը նաեւ ընդունել է, որ ընթերցողների թողած վիրավորական մեկնաբանությունների համար կազմակերպությանը պատասխանատվության կանչելը խոսքի ազատության խախտում չէ:

«Ով պետք է ստուգի, արդյո՞ք դա ճիշտ մեկնաբանություն է եղել, թե՝ ոչ: Համացանցը պետք է ազատ լինի: Բոլոր մարդիկ պետք է ասեն այն, ինչ ցանկանում են ասել, եթե, իհարկե, դա պարկեշտության շրջանակում է: Մեղավոր են ոչ թե համացանցը եւ որոշակի կայքը, այլ մարդը»,- ասում է Սոոնվալդը:

Նրա խոսքով, մինչեւ դատարանի վերջնական որոշումը կայքն աշխատում է նախկինի պես. 5 մոդերատորներ կան, որոնք հետեւում են մեկնաբանություններին:

Միաժամանակ, ըստ խմբագրի, երբ սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը, իրենք շատ հոդվածներ փակեցին մեկնաբանությունների համար՝ վիրավորական եւ անպարկեշտ բառապաշարի համար, քանի որ նման հոսքի դեմ պայքարելն անհնար է: «Այս գործը ոչ թե Delfi-ի դեմ է, այլ բոլորի»,- հայտարարեց նա:

ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը վերջին ատյանն է, ուր կայքը կարող էր դիմել, եւ որոշումը կարող է նախադեպ դառնալ այս ոլորտի դատական գործերի համար:

Ուրմո Սոոնվալդը մասնակցել է Եվրամիության գործունեությանը հասարակությանը տեղեկացնելու վերաբերյալ սեմինարին եւ Հայաստանում ֆինանսավորվող նախագծերին, որոնք կազմակերպվել են Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի կողմից՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ Հայաստանում Էստոնիայի դեսպանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ