News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Քունգ-ֆու մարդ» մականունով 51-ամյա չինացին սովորել է քնել ճոպանի վրա: Այս մասին գրում է FedPost-ը:

Այդ դիրքով հանգստացող չինացին իրեն այնքան վստահ է զգում, որ հանգիստ բարձրացնում է ձեռքերը, ոտքերը եւ նույնիսկ ողջունում է անցորդներին: Անկախ ընդունած դիրքից՝ քունգ-ֆուի վարպետը միշտ հանգիստ ու հավասարակշռված է:

Վերջերս չինացին լրագրողներին պատմել է, որ իրեն հաջողվել է սովորել այդ դիրքով հանգստանալ: Լյանի խոսքով՝ ինքն այդ տեխնիկան յուրացրել է քունգ-ֆուի իր ուսուցչի շնորհիվ. «Նախ ես սովորեցի երեք ճոպանների օգնությամբ հավասարակշռություն պահպանել: Ես պառկում էի մեկ պարանի վրա՝ ձեռքերով սեղմելով մյուսները: Ես մի քանի անգամ ընկել եմ»:

Ժամանակի ընթացքում չինացին, ամեն դեպքում, յուրացրել է վարպետությունը, եւ հիմա կարող է քնել միայն մեկ ճոպանի վրա: Տղամարդն ասում է, որ ձեռք բերած ունակության մասին հիշել է երեք տարի առաջ, երբ իր մոտ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել:

«Քունգ-ֆու մարդը» պնդում է, որ պարանի վրա հանգստանալ կարող են բոլորը, եթե ուժեղ են եւ կենտրոնացած: «Քունգ-ֆուի փորձ չունեցող մարդիկ կարող են այդ անել այնքան ժամանակ, քանի դեռ կարող են պահպանել հավասարակշռությունն ու տիրապետել իրենց մարմնին: Բացի այդ, կարեւոր է կենտրոնանալն ու իրենց հուզող մտքերի ուղղությամբ չշեղվելը»,- ընդգծում է քունգ-ֆուի վարպետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ