News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն երրորդ աշխատող ստում է՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է անցկացրել հանգստյան օրերը: Համապատասխան հետազոտությունն անցկացրել են բրիտանական «Travelodge» ընկերության պատվերով: Հետազոտությանը մասնակցել է 3.000 մեծահասակ ամբողջ Մեծ Բրիտանիայից: Հետազոտողներին հետաքրքրում էր, թե ինչ են պատասխանում անցյալ հանգստյան օրերի վերաբերյալ հարցերին:

Ըստ «FedPost»-ի, հարցվողների մեկ երրորդն անհարմարավետություն կամ որոշակի ճնշում է զգում հարցնող գործընկերոջ կողմից եւ գերադասում է ստել:

Ամենատարածված սուտն ընկերների հետ բարում անցկացրած ուրախ շաբաթ երեկոյի մասին է: Մյուսների շարքում է ընթրիքը լավագույն ռեստորանում, ռոմանտիկ հանգստյան օրերը երկրի հանգստավայրերից մեկում: Իսկ հարցվողների 54 տոկոսը պատասխանել է, որ իրականում այնքան են հոգնում շաբաթվա ընթացքում, որ հանգստյան օրերը մեծ մասամբ անցկացնում են բազմոցին կամ անկողնում:

«Հոգեվիճակը, որը ստիպում է ստել անցկացրած հանգստյան օրերի վերաբերյալ, մեր օրերում լայնորեն տարածվել է: Միտումը պայմանավորված է մարդկանց ցանկությամբ իրենց բարձր կարգավիճակ ունեցող զգալ»,- նշում է հոգեբան Քորին Սվիթը:

Որպեսզի ստիպված չլինեն գործընկերներին ստել, հոգեբանը խորհուրդ է տալիս նախօրոք հանգստյան օրերի ծրագիր մշակել: Հնարավորինս ծանր գործերը թողնել աշխատանքային օրերին՝ ազատելով շաբաթն ու կիրակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ