News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

70-ամյա նկարիչ Դեւիդ Հագինսը Նյու Ջերսի նահանգից հասարակությանը ցույց է տվել իր այլմոլորակային սիրուհուն, ում հետ, իբ,ր զրկվել է կուսությունից: Այս մասին գրում է «FedPost»-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նկարչի հանդիպումն այլմոլորակայինների հետ սկսվել է այն ժամանակ, երբ լրացել է իր 8 տարին, եւ շարունակվել է կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ 17 տարեկանում նա առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ՝ Լիալուսնի հետ: «Նրանք իմ ննջասենյակ եկան, հետո միասին վերեւ բարձրացանք: Սակայն ամենից անմոռանալի փորձը ձեռք բերեցի թանկագին Լիալուսնի հետ: Հիշում եմ՝ քայլում էին անտառում, հանկարծ տեսա նրան ծառին նստած: Նա շատ նման էր Երկրի կանանց»,- պատմել է Հագինսը:

Նկարիչը ոչ ոքի չի պատմել այլմոլորակայինների հետ հանդիպումների մասին՝ վախենալով վտարանդի դառնալ, եւ սկսել է վերերկրային զբոսանքների ընթացքում տեսածը պատկերել կտավների վրա: Նրա նկարների թվում կա այլմոլորակային մերկ կանանց խմբի նկարը, որոնց ձեռքին տարօրինակ տեսքով երեխաներ են: Հագինսը հայտարարել է, որ այդ երեխաներից մեկի հայրն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ