News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախկինում 5 անգամ դատապարտված, 39-ամյա Արման Դավթյանին չեն թողնում մոռանալ անցյալը, վերադառնալ նորմալ կյանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց Արմեն Դավթյանը՝  պնդելով, որ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը ճնշումներ է գործադրում եւ հետապնդում իրեն՝ վրեժ լուծելով նրա եւ նրա գործընկերների դեմ Եվրոպական դատարան հայց ներկայացնելու համար։ Արմանը պնդում է, որ 2011թ., երբ  ինքը ձերբակալվել է 18 բնակարանային գողություն կատարելու մեղադրանքով, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում իրեն եւ իր ընկերուհուն խոշտանգել են՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով։ Արմեն Գասպարյանը այդ ժամանակ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի տեղակալն է եղել։

«Մաշտոցում պետի տեղակալ էր, հիմա Հրազդան միլպետ ա դարձել: 2011թ. անօրինական ձերբակալել էին, ջարդել էին իմ ձեռքի մատները, էլեկտրաշոկով, հոսանքով վառել էին մեջքս: Ես էդ ժամանակ ընկերուհի ունեի, իրան էին ծեծում, էլէեկտրաշոկով տոկի էին տալիս, որ ես ասեի՝ ես եմ արել: Բայց երբ գնացի մեկուսարան, էդ ասածից հրաժարվեցի: Հիմա, որ ես բողոքել եմ, դատի եմ տվել իրանց, իրանք ուզում են իրանց մուռը հանեն»,- պատմեց Արմանը։

Արման Դավթյանը կարծում է, որ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը ցանկանում է «մուռ հանել, նոր գործ գլխին սարքել», քանի որ երեք օր առաջ, երբ ինքը փորձել է Բագրատաշենի սահմանը հատել, նորից ձերբակալվել է:

«Ինձ ոչ թե սահմանից հետ ուղարկեցին, այլ ձերբակալեցին, պահեցին անօրինական: Մյուս օրը բերեցին Հրազդանի ոստիկանություն, նորից գողությունների կասկածանքով: Ոչ թողնում էին փաստաբանիս զանգել, ոչ բարեկամներիս զանգերին պատասխանել: Ես ասում եմ՝ ինձ մեղադրանք առաջադրեք, իմանամ՝ ինչի եք ձերբակալել: Էդ ժամանակ ինձանից վկայի ցուցմունք վերցրեցին ու բաց թողեցին: Անձնագիրս էլ չէին տալիս, հետո, երբ ես դիմեցի մարդու իրավունքների պաշտպանին, անձնագիրս ճղած տվեցին եւ ասեցին՝ քո համար սահմանը փակ ա, ու չեն ասում, թե ինչի համար»,- ասաց Արման Դավթյանը։

Դավթյանի խոսքով՝ բացի նրանից, որ իրեն ապօրինաբար չեն թողնում երկրից հեռանալ,  նաեւ հետապնդում են բազմաթիվ մեքենաներով, Հրազդանի ոստիկանապետն էլ  սպառնացել է, թե. «Դու ինձ, իմ ընկերներին հասցրել ես Եվրադատարան, կտեսնես՝ մենք ինչ կանենք»:

39-ամյա Արմանը, որը նախկինում 5 անգամ ազատազրկված է եղել, վստահեցնում է, որ ինքը փոխվել է, ուզում է մոռանալ անցյալը, վերադառնալ նորմալ կյանքին, սակայն իրեն թույլ չեն տալիս։

«2011-ին ես նորմալ ապրում էի աշխատում էի, ոչ էլ ցանկանում էի հանցագործություն կատարել: Ուղղակի գտել էին մի մարդու, ով ունի մութ անցյալ, ու որոշել էին չբացահատված գործերը գլխին ջարդել: Ես դուրս գալուց հետո էլ  գնացել եմ  Ռուսաստան, աշխատել եմ շինարարության վրա:  Ես նորմալ կյանքի եմ վերադարձել, ես մոռացել եմ անցյալս, ուղղակի իրանք թույլ չեն տալիս ապրել, անընդհատ ինձ դրդում են հանցագործություն անել: Միլպետն էլ ինձ ասում ա՝ ինչի՞ չես հանցագործություն անում, արա, որ բռնենք, բայց ես չեմ անի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ