News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ստամբուլի Թաքսիմի հրապարակն աշխարհի ամենատգեղ հրապարակն է:

Թուրքական Haberoku կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե քաղաքների եւ քաղաքակրթությունների մասին մի գիրք է գրում, որն արդեն ավարտին է մոտենում:  Դավութօղլուն շեշտել է, թե Ստամբուլի մասը գրել է այն ժամանակ, երբ տեղի էին ունենում Գեզի այգու իրադաձությունները:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե համաձայն չէ շատերի այն պնդմանը, թե Թաքսիմի հրապարակը գեղեցիկ է: «Թաքսիմը աշխարհի ամենատգեղ հրապարակն է: Երբ հրապարակ են ասում, ես պատկերացնում եմ Վենետիկի եւ Սպահանի հրապարակը: Թաքսիմը պատահական է հրապարակ դարձել: Եթե այնտեղի զորանոցը չքանդվեր, այնտեղ հրապարակ չէինք տեսնի: Այնտեղ նախկինում հայերի գերեզման է եղել»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ