News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում 15-ամյա աղջկան առեւանգողները երեք հոգի էին, որոնց այժմ որոնում է ոստիկանությունը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նրան առեւանգել են խորթ եղբայրը ու նրա ընկերները: Աղջկան առեւանգել են, կապկպել, սպառնացել, որ հորը կսպանեն, սակայն նրան որեւէ այլ վնաս չեն հասցրել:

Խնդիրն այն է, որ աղջկա հայրը նախկինում ամուսնացած է եղել եւ նրա որդին տարիներ շարունակ ապրել է Գերմանիայում: Դրանից հետո տղամարդը նորից է ամուսնացել եւ այժմ բազմազավակ ընտանիքի հայր է: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ փախուստը կապված է կենցաղային վեճի հետ: Հնարավոր է դրա հիմքում ժառանգություն կիսելու հարց լինի: Թեեւ աղջիկը եւ նրա ընտանիքը ապրում են սոցիալապես ոչ այդքան էլ ապահով պայմաններում, բայց մեր տեղեկություններով, հայրը 4 սենյականոց բնակարան ունի: Չի բացառվում, որ այդ բնակարանից նրա զավակը ուզում է բաժնեմաս ունենալ եւ հենց դա էլ ընկած է առեւանգման հիմքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայից իրենց մոտ է տեղափոխվել կապկպված մի աղջիկ: Վերջինս հայտարարել է, որ իրեն առեւանգել է եղբոր ընկերը՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Տարել են, սպառնացել, որ հորը կսպանեն, այնուհետեւ նորից բերել եւ կապկպված վիճակում թողել Տիգրան Մեծի պողոտայում:Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ