News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«iPhone» սմարթֆոնների, «iPod» եւ «iPad» պլանշետների, «Touch» նվագարկիչների ներբեռնումների եւ կարգավորումների համար հասանելի է «iOS» համակարգի թարմացումը 8,1 վարկածով: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:

Ամերիկյան «Apple» ընկերության թարմացումն առաջին հերթին սխալների ուղղումն է, որոնք «iOS 8»-ում բավական շատ էին: Նոր գործառույթների թվում է «Continuity»-ի ամբողջական տարբերակը, որը թույլ է տալիս կառավարել սմարթֆոնի տարբեր գործառույթները «iPad»-ից եւ «Mac OS X Yosemite»-ից: Օրինակ, նոր ՕՀ-ով հնարավոր կլինի SMS-հաղորդագրություն ուղարկել «MacBook» ծրագրին: Վերադարձրել են նաեւ «Camera Roll» ծրագիրը, որն ինչ-որ ժամանակով անհետացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ