News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է: Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը: Նշենք, որ վերջերս Երեւանի Կոմիտասի պողոտայում վերաբացվեց «Ֆրեշ» սուպերմարկետը: Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների եւ «Քեթրին 3» խանութների ցանցը: Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի սեփականատերը Մ. Պողոսյանն է: Սթարի սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ին ուղղված մեր հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է, առկախ մնաց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ