News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում:

Հիշեցնենք, որ այս տրիոն ամեն տարի աշնանը արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկլում է կազմակերպում իր հանգիստը:

Այս անգամ «քաղաքական հանգիստը» ուշագրավ է այնքանով, որ ԲՀԿ նախագահը հանրահավաքից առաջ գտնվում է Դուբայում։ Ե՞րբ է վերադառնալու Ծառուկյանը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնկը պատասխանեց, թե. «Շատ կասկածելի տեղեկատվության աղբյուրներ ունեք, իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը։ Պարոն Ծառուկյանը կարճատեւ ժամանակով բացակայում է Հայաստանից, բայց շուտով վերադառնալու է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ