News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկինում սեռական հանցագործությունների համար դատված 43-ամյա սերիական մարդասպան, մոլագար Դարեն Վենը հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել մոթելում Աֆրիկա Հարդի անունով 19-ամյա աղջկա  սպանության հանգամանքների վերաբերյալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նահանգի դատախազությանը:

Ըստ աղբյուրի՝ Ինդիանա նահանգում յոթ կանանց սպանության մեջ կասկածվող անձը խուզարկուներին հայտնել է, որ վերջին 20 տարում ավելի մեծ թվով մարդկանց է սպանել, քան իրեն վերագրում են:

Նրա ցուցմունքների հիման վրա հանգստյան օրերին հայտնաբերվել են եւս վեց մարմիններ: Դրանք հայտնաբերվել են Ինդիանայի հյուսիս-արեւմուտքի լքված տներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ