News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՊՀ Հակաօդային պաշտպանության ուժերի ծավալուն վարժանքներին 9000-ից ավելի զինծառայող է մասնակցում, փոխանցում է «Առաջին ալիքը»: Վարժանքներին ներգրավված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի օդուժի ավելի քան 100 կործանիչներ: Ուսումնավարժությունների ընթացքում մշակվում են օդային սահմանը խախտողներին որսալու եւ այլ փոխադարձ մանեւրներ:

Պայմանական հակառակորդի դերում ռուսական հեռահար ավիացիայի հիմնական հարվածային ուժն է:

Ուսումնավարժանքների արդյունքները, ըստ զինվորականների, կարեւոր են ԱՊՀ երկրների միասնական ՀՕՊ համակարգի հետագա զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ