News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձնահավաք մեքենայի վարորդը, որին բախվել է Total նավթային ընկերության նախագահի թեթեւ շարժիչով ինքնաթիռը, հարբած է եղել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:

«Ներկայում քննչական-օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի վայրը, օդանավի տեխնիկական փաստաթղթերը, լիցքավորողից վառելիքի փորձանմուշներ են վերցվում, որպես ականատես հարցաքննվում են «Վնուկովո» օդանավակայանի աշխատակիցները: Անհրաժեշտ հետաքննական գործողությունների համալիր է կազմակերպվել՝ ուղղված կործանման բոլոր հանգամանքների եւ պատճառների բացահայտմանը»,- նշում է աղբյուրը:

Պատահարի վարկածներից առաջնային է դիտարկվում դիսպետչերների սխալն ու ձնահավաք մեքենայի վարորդի գործողությունները: Բացի այդ, ստուգվելու են նաեւ եղանակային անբարենպաստ պայմանների եւ օդաչուների սխալների վարկածները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի առավոտյան «Վնուկովո»-ում ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է նավթային խոշորագույն Total ընկերության տնօրենների խորհրդի 63-ամյա ղեկավար Քրիստոֆ դը Մարժերին: Ավիապատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել. ուղեւորն ու օդանավի անձնակազմի երեք անդամները, ինչպես նաեւ ձնահավաք մեքենայի վարորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ