News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Աֆրիկայում շիմպանզեները մրջյուններ որսալու համար բարդ գործիք են պատրաստում, գրում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով American Journal of Primatology-ում տպագրված հոդվածը:

Ուսումնասիրողները պարզել են, որ շիմպանզեները ջունգլիներում որոշակի թփեր են որոնում, որոնցից պոկում են ամուր ճյուղերը՝ մրջնանոցներ պատրաստելու համար եւ ավելի բարակ շիվեր՝ միջատներին դուրս բերելու նպատակով:

Երբ մրջյունները հավաքվում են շիվի վրա, կապիկը մրջնանոցից հանում է զենքը, որսը հավաքում ափի մեջ եւ ձեռքի ճարպիկ շարժումով բերանը լցնում: «Եթե կապիկները մրջյուններին մեկ-մեկ հավաքեին գետնից, ապա քաղցած կմնային: Իսկ միանգամից ուտելիս նրանք ստանում են նույնքան սպիտակուց, որքան պարունակվում է ոչ մեծ կաթնասունի մեջ», - ասված է հոդվածում:

Ուսումնասիրությունը տեւել է 10 տարի եւ ցույց տվել, որ մրջնաորսին շիմպանզեները քաղցից դրդված չեն դիմում. Միջատները օգնում են լրացնել սպիտակուցի քրոնիկական դեֆիցիտը: Շիմպանզեներն այս հմտությունը զարգացնում են վաղ տարիքում՝ հիմնականում մոր հետ շփման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ