News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրազիլական Ամազոնի ավազանի արեւմտյան հատվածում թռչնակեր-սարդի նոր տեսակ են հայտնաբերել, որին կոչել են «Բիթլզ» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնի պատվին՝ Bumba lennoni: Այս մասին գրում է LifeNews-ը:

Աղբյուրի տվյալներով, սարդը պատկանում է Theraphosidae ընտանիքին: Սարդին անվանակոչել են բրազիլական Էմիլիո Գոելդիի թանգարան-ինստիտուտի գիտնականները: «Bumba անունը վերցվել է բրազիլական ազգային ավանդույթից: Boi-bumba փառատոնն ամեն տարի ամռանն անցկացվում է Բրազիլիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում»,- նշում է աղբյուրը:

Սարդը պաշտպանական թունավոր մազիկներ ունի, որոնք գրգռում են մաշկը կամ զգայուն այլ հյուսվածքները: Գիտնականները ենթադրում են, որ Լենոնի անունը կրող սարդը հիմնականում գիշերային կենսակերպ է վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ