News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռն ակնհայտ քաղաքական հետապնդում է: Այդ մասին ասվում է Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարության մեջ:

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը  դատապարտում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանզի այն կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երեւույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաեւ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա եւս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսեւորման մասին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նաեւ համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանի եւ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատական վճիռները եւս ակնհայտ քաղաքական հետապնդում են:

Փաստացիորեն, ՀՀ իշխանությունների` մասնավորապես ՀՀ դատական համակարգի թեթեւ ձեռքով անտեսվում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքները:

Պետք է օր առաջ վերջ դնել այս արատավոր երեւույթին, քանզի իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի եւ անհամատեղելի լինի»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ