News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ոճով «երախտագիտության» հերթական օրինակը գրանցվել է Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում:

ulpressa.ru-ի փոխանցմամբ՝ Ուլյանովսկի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել գործարարի սպանության փաստով:

2014թ. հոկտեմբեի 8-ի գիշերը Սվիրսկի փողոցի տներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 36-ամյա Ամիրան Ալոյանի (ազգանունից դատելով՝ ազգությամբ եզդի է, ոչ թե հայ) դին: 

Շրջանային դատախազության մամուլի ծառայության տվյալներով՝ սպանվածի կնոջ՝ Լիդա Ալոյանի եւ վերջինիս պատկանող հացի փուռի աշխատակից Սահիբ Իբրահիմովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Քննության տվյալներով՝ 2014թ. ապրիլից մինչեւ հոկտեմբեր ամիսներին զոհի կինը անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա որոշել է սպանել իր ամուսնուն: Այդ նպատակով 2014թ. հոկտեմբերին ամուսնուն պատկանող հացի փռի աշխատակիցներից մեկին պատվիրել է իրականացնել հանցագործությունն: Արդյունքում, 2014թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի հանրապետության քաղաքացին իրագործել է սպանությունը: Ստացված հրազենային վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:

73online.ru-ի փոխանցմամբ՝ 4 երեխաների հորը սպանել են սեփական տան մուտքին՝ կնոջ աչքի առաջ: Սպանվածի կինը մի քանի օր շարունակ «շոկի մեջ է գտնվել», սակայն երեք հարցաքննություններից հետո խոստովանական ցուցմունք է տվել: Կնոջ ցուցմունքով՝ «նա պատժել է ամուսնուն՝ ցանկանալով ազատվել նրանից»: Իսկ պատվերը կատարողին հեշտությամբ է գտել: Հացի փռի աշխատողը բավականին համեստ գումարի դիմաց համաձայնել է ազատվել իր տիրոջից եւ փրկել կնոջը  տհաճ ամուսնուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ