News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը վերաքննիչի երեք դատավոր է նշանակել:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները` Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել.

1. Հարություն Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Մարգարիտա Հարթենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Գայանե Կարախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ