News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 10.18-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երեւան հատվածի 37-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 30 OS 706 պ/հ (վարորդ` Հ. Մ., ծնվ. 1974 թ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 US 926 պ/հ (վարորդ` Է. Հ., ծնվ. 1957 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հանդամասում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ՀՓՋ-ի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Այվազյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ուղեւորներ Է. Ս.-ին (ծնվ. 1990 թ.), Ա. Ս.-ին (ծնվ. 1947 թ.) եւ Մ. Ս.-ին (ծնվ. 1949 թ.), հոսանքազրկել ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:

Ուղեւորներ Մ. Ս.-ն եւ Է. Ս.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ