News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու  համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումը, սակայն դեռ պատասխան չկա: Այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձավ դեպքի մանրամասների, նախաքննական մարմնի սխալների եւ կամայականությունների մասին:

«Կարեն Եսայանը փորձում էր նշանադրվել Վարդան Ղուկասյանի դստեր հետ, սակայն Վարդան Ղուկասյանն անընդհատ մերժում էր, ամիսներ անց համաձայնվում է Ղուկասյանը եւ նշանադրության օրը նշանակվում է ապրիլի 12-ին: Մինչեւ նշանադրությունը Կարեն Եսայանին սկսում են հետապնդել, նա անընդհատ ահաբեկված վիճակում է գտնվում: Նշանադրության նախորդ օրը Կարեն Եսայանը մեքենան տանում է այն լվանալու, որից հետո, ըստ նախաքննական մարմնի, նա գնացել է տուն, սակայն դատավարության ընթացքում արդեն պարզվեց, որ Կարենը գնացել է կիսաքանդ տուն, որտեղ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ: Սպարտակ Ղուկասյանը պահանջել է նշանադրությանը չգնալ` ասելով` կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի: Այնուհետեւ արդեն Վարդան Ղուկասյանն արդեն Սպարտակ Ղուկասյանին հիշեցնում է իր եղբոր դստեր հետ տեղի ունեցած ողբերգությունը. Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրը տարիներ առաջ ցանկացել է նշանադրվել մի տղայի հետ, սակայն Վարդան Ղուկասյանը թույլ չի տալիս, որից հետո այդ տղան սպանվում է, իսկ աղջիկն էլ ինքնասպանություն է գործում: Այս դեպքն էլ հետ չի պահում Սպարտակ Ղուկասյանին եւ նա խոսում է Կարենի հետ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով` ավելի քան տարօրինակ է, որ Կարեն Եսայանի անհետանալուց ընդամենը 40 րոպե անց Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սկսում են նրան որոնել, հայտնաբերում են տեսագրություններ:

«Իրականում ոստիկանությունը ցանկանում էր, որ այս ամեն ինչը բարդվեր հենց Հարություն Սարգսյանի վրա: Աշոտ Կարապետյանն ու Բաբակեխյանն էլ անձամբ ծեծի են ենթարկել Հարություն Սարգսյանին` պահանջելով ընդունել, որ ինքն է սպանել Կարեն Եսայանին: Այս ամբողջ ընթացքում նաեւ Հարությունի հարազատներին եւ ընկերներին են հետապնդել, հրավիրել ոստիկանություն»,- ավելացրեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ ոչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության, ոչ էլ Վերաքննիչ քրեական դատարանները հաշվի չեն առել ձեռք բերված ոչ մի ապացույց:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ ընդգծեց, որ մեծ ապօրինություններ են տեղի ունեցել. «Նման դեպքեր շատ հաճախ են լինում, սակայն այնքան դժվար է նրանց անմեղությունն ապացուցել: Սակայն այս դեպքում նախաքննական մարմնի բերած բոլոր ապացույցներն առաջին ատյանի դատարանում հերքվել են եւ չկա ապացույց, որ Հարություն Սարգսյանն է սպանել Կարեն Եսայանին: Չես հասկանում, թե ինչի հիման վրա են երկու աստիճանի դատարան որոշել, որ հենց Հարությունն է մեղավոր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, որն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ