News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը չի ճանաչել Կարեն Եսայանին եւ Մանյա Ղուկասյանին, սակայն դատարանն այս փաստը հաշվի չառավ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը` մեկնաբանելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ քրեական դատարանների կայացրած որոշումները:

«Ըստ մեղադրական եզրակացության` Հարությունը Կարեն Եսայանին սպանել է խանդի հողի վրա, սակայն դատավարության ընթացքում ապացուցվել է, որ Հարությունը չի ճանաչել նրանց: Իմ պաշտպանյալն ընկերուհի է ունեցել եւ պատրաստվում էր ամիսներ անց ամուսնանալ նրա հետ, գործում առկա է Հարություն Սարգսյանի եւ նրա ընկերուհու խոսակցությունը, սակայն այս փաստն էլ դատարանները հաշվի չառան»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով` վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր քննություն իրականացնել եւ պարզել, թե սպանության նախորդ օրը ինչու է Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, վիճել Կարեն Եսայանի հետ: Մինչդեռ երկու աստիճանի դատարաններն էլ հրաժարվել են նույնիսկ վկայություն տալու համար դատարան հրավիրել Սպարտակ Ղուկասյանին:

Նշենք, որ Հարություն Սարգսյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների կայացրած որոշումը: Առ այսօր Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել գործը: Լուսինե Սահակյանը կարծում է, որ այս դատարանը պետք է գոնե իր փիառի համար արդարացնի Հարություն Սարգսյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, որն անփոփոխ էր թողել դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ