News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 20-ին վերադարձել է արձակուրդից, սակայն հայտնի չէ` նա հոկտեմբերի 24-ին կմասնակցի խորհրդարանական ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը նշեց, որ ինքն իրավասու չէ նման հարցերի պատասխանել:

«Քաղաքական, կուսակցական հարցերին պատասխանելու իրավասություն ես չունեմ: Բազմիցս ասել եմ, որ քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է»,- ասաց Լիլիթ Մակարյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն արձակուրդի էր մեկնել հոկտեմբերի 8-ին, հենց այն օրը, երբ եռյակը մարզային իրազեկման հանրահավաք էր անցկացնում Գյումրիում: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` ԲՀԿ-ական քաղաքապետն արձակուրդի էր մեկնել` հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի չմասնակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ