News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը հերքում է, որ իրենց համալսարանը առնչվել է Սուրիկ Խաչատրյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրա Սաֆարյանը:

Նա նշեց, որ իրենք չեն առնչվել եւ իրենց գիտխորհուրդը  որեւէ իրավասություն չունի աշխատանքը գնահատելու, հաստատելու եւ ուղարկելու պաշտպանության: «Մեր գիտխորհուրդը իրավասու չէ որեւէ թեկնածուականի կամ դոկտորականի կարծիք տալ, դա տալիս են մասնագիտական խորհուրդները, այդ մասնագիտությամբ երեք հոգի են ընտրում, իրենք նշանակում են, կարծիք են գրում, իսկ բուհերի գիտխորհուրդները որեւէ դոկտորականի նկատմամբ կարծիքներ տալու իրավասություն չունեն, դա նշված է «Կրթության մասին» օրենքում»,-ասաց ռեկտորը:

Իսկ թե որքանով է Սուրիկ Խաչատրյանի դոկտորականը առնչվել իրենց համալսարանին, ռեկտրոն ասաց, որ ընդհանրապես չի առնչվել: Հնարավոր է ինչ-որ մասնագետներ օգնել են, աշխատել իր հետ, բայց դա եւս անհավանական է, քանի որ Գորիսի համալսարանում, Յուրա Սաֆարյանի փոխանցմամբ, փիլիսոփայության թեկնածու չկա, որ օգներ նման աշխատանք գրելուն:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2014թ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, իսկ մինչ այդ 4 տարի աշխատել է իր ատենախոսության վրա:

Նա պարզաբանել էր, որ ատենախոսությունը «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով էր, պաշտպանությունը երաշխավորել էր Գորիսի պետական համալսարանի գիտական խորհուրդը, ընդդիմախոսը՝ պրոֆեսոր Համլետ Գեւորգյանն է: Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությունը իրականացվել է Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայում, ստացել է ոչ թե պատմափիլիսոփայական, այլ փիլիսոփայության դոկտորի աստիճան: «Իմ երկրի պատմությունն ու կառավարումն եմ գրել մինչեւ էսօր՝ մեր օրերը, հիմա ես ո՞ւմ եմ հաշվետու, 10-15 լրագրողի նստած էին Գորիսում քաղաքապետի ընտրություններին, ասացի մի տող Բակունցից, Համո Սահյանից կամ Սեւակից ասեք, չկարողացան, հիմա էսօր նրանք պետք է խոսեն, թե ես որտեղ եմ պաշտպանել, ինչ եմ պաշտպանել, ես պատմությունն եմ գրել իմ երկրի, իմ Սյունիքի վաղ անցյալից մինչեւ էսօր, կարող եմ գիրքը տալ, թող կարդան, գոնե մի բան հասկանան Սյունիքից»,-ասել էր մարզպետը:

Տպել
Ամենաշատ