News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսում կրկին պատասխանատվության կենթարկեն չաշխատող եւ աշխատանքի տեղավորվելուց խուսափող քաղաքացիներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի՝ սույն հարցը բարձրացվել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում:

Նախագահը պահանջել է բոլոր հայտնի միջոցներով անգործներին աշխատեցնել, դադարեցնել պետական բարիքների անվճար բաշխումը. «Մինչեւ հունվարի 1-ը քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլորն աշխատեն, բոլորին ստիպեք աշխատել»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

«Ինձ զեկուցում են, որ շուրջ 500 հազար քաղաքացիներ երկրի տնտեսությունում ներգրավված չեն: Թող 100 հազարը տնային տնտեսուհիներն ու սեփական տնտեսությունում աշխատողները լինեն: Իսկ մնացած 400 հազարն ինչո՞վ է զբաղված, ո՞ւմ հաշվին է ապրում: Ժամանակն է դադարեցնել այս   խնամարկությունը», - նշել է նախագահը:

Բելառուսի ֆինանսների նախարարն էլ հայտնել է երկրում անգործության հարկ սահմանելու մասին: Ենթադրվում է, որ հարկի տարեկան գումարը կկազմի 2,6 մլն բելառուսական ռուբլի (մոտ 280 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ