News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրերս Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյան տեսքով տեղումները օդերեւութաբանները չէին կանխատեսել։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ  հոկտեմբեր ամսին այս շրջաններում  երեւույթը աննախադեպ չէ։

« Մենք կանխատեսել էինք օդի ջերմաստիճանի նվազում, բայց չենք ասել, որ ձյուն է սպասվում, բոլոր կանխատեսումներ եղել են, բայց ձյուն բառը չի եղել»,- ասաց Զարուհի Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ լեռնային շրջաններում հոկտեմբեր ամսին ձյան տեսքով տեղումներն աննոմալիա չեն։

«Տեղումներ ձյան տեսքով այս շրջանում 1987թ-ին են դիտվել։  Անցած տարի հոկտեմբերի 7-ին բոլոր լեռնային շրջաններում ձյուն է տեղացել՝ առավելագույն քանակը 10-14սմ ձյան ծածկույթի սահմաններում»,- նշեց Զարուհի Պետրոսյանը։

Նա նշեց, որ հոկտեմբերի 21-ից սպասվում է տաքացում։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչեւ 18 աստիճան։ Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ցրտահարություն չի սպասվում։ 

Ըստ հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ ջերմաստիճանի բարձրացում կդիտվի Սյունիքում՝ 7-9 աստիճանով, իսկ Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է 1-3 աստիճան ցուրտ։ Հողի մակերեւույթին դարձյալ հնարավոր է ցածր ջերմաստիճան՝մինչեւ 2 աստիճան։ Առավելագույն ջերմաստիճանը այսօր Երեւանում կլինի մինչեւ 13 աստիճան, վաղը կտատանվի 14-16 աստիճանների սահմանում, հաջորդ օրը կրկին ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, եւ առավելագույն ջերմաստիճանը մինչեւ հոկտեմբերի 25-ը ներառյալ կլինի 16-18 աստիճանի սահմաններում:

Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ հոկտեմբերի 26-ին սպասվում են տեղումներ ողջ հանրապետությունում. ավելի շատ հյուսիսային կեսում, եւ ավելի քիչ  հարավային կեսում, իսկ մայրաքաղաքում տեղումների քանակը զգալի չի լինի, բայց նվազում կլինի առավելագույնը մինչեւ 11-13 աստիճանով, եւ  նվազագույնը 6-9 աստիճանով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ին՝ միջին ժամկետներից 20-25 օր շուտ
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող  ջերմաստիճանները, ինչպես նաև...
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Ամենաշատ