Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Մասիս Գրիգորյանը մեղադրվում է բարեկամի տնից գողություն կատարելու մեջ:
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժին էր դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր մորեղբոր որդին՝ Մասիս Գրիգորյանը, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էր խոհանոցի պատուհանի ապակին եւ ննջասենյակից գողացել 200 ԱՄՆ դոլար եւ 25 հազար ռուբլի: Բացի դրանից՝ Մասիսը գողացել էր սպիտակեղենով ճամպրուկը, սակայն առավոտյան վերադարձրել է այն եւ դիմել փախուստի:
Ժամեր անց ոստիկանները հայտնաբերեցին Մասիս Գրիգորյանին եւ բերման ենթարկեցին ոստիկանության բաժին:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: