Երեւանի Աբովյան փողոցում գտնվող բանկոմատի եւ Մոսկովյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի տեսախցիկներն արձանագրել են համապատասխանաբար հունիսի 2-ին եւ հոկտեմբերի 2-ին գողություն կատարած անձանց դեմքերը:
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 2-ին անհայտ անձը Տիգրան Մեծ պողոտայում գտնվող գրասենյակներից մեկի աշխատակցի սեղանից հափշտակել էր վերջինիս դրամապանակն ու բանկային քարտը: Աբովյան փողցում գտնվող բանկոմատը ֆիքսել է այդ բանկային քարտը գողացած անձի դեմքը:
Հոկտեմբերի 2-ին էլ Մոսկովյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնից անհայտ անձը գողացել էր դրամապանակ եւ դիմել փախուստի: Կենտրոնը հսկող տեսախցիկները ֆիքսել են գողի դեմքը:
Ոստիկանությունը տեսանյութում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել ոստիկանություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: