News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ««Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան 26-ամյա կնոջ մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է ՔՕ-ի 130-րդ հոդվածի հատկանիշներով:  Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Նշանակված է փորձաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան 26-ամյա կին է մահացել, որը 20 օր առաջ էր ծննդաբերել: NEWS.am-ի հետ զրույցում գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պատմել էր դեպքի մանրամասները:

«Կինը ծննդաբերել է սեպտեմբերի 21-ին կեսարյան հատման միջոցով, ամսի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից, վիճակը նորմալ էր, սակայն ամսի 27-ին նորից ընդունվել է հիվանդանոց, որովհետեւ ջերմություն ուներ, աղիները լավ չէին գործում: Մեզ մոտ նա բուժում է ստացել, վիճակը նորմալացել էր, քայլում էր, մայրը մոտն է եղել, դեպքի օրը պետք է արդեն դուրս գրվեր: Վաղ առավոտյան վատ է զգացել, գնացել է սանհանգույց, հետ եկել, պառկել անկողնում ու միանգամից կապտել: Բժիշկներն արագ արձագանքել են, սակայն ուշ է եղել»,- ասել էր Ռազմիկ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ