Անհայտ անձը, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հունվարի 3-ին, ժամը 14.00-22.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի տներից մեկի դուռը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Նա տնից գողացել էր ոսկյա, արծաթյա իրեր, 250 հաղար դրամ, համակարգիչ, մի խոսքով՝ պատճառել էր 5մլն դրամի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Պարզվել էր, որ գողությունը կատարել է Արտյոմ Մնացականյանը, ով փետրվարին Ջրվեժում կատարած գողության համար դատապարտվել էր: Նա խոստովանել էր արարքը, այժմ միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ
Մանրամասները՝ տեսանյութում