Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ին, Աբովյան քաղաքի Սեւանի փողոցի թիվ 4/1 շենքի բակից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ավետիք Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: